Offroad – Ընդհանուր Հոդվածներ

Ի՞նչ է անիվի Offset-ը և ինչու են բոլորը խոսում «Բացասական offset “Մինուսավոյ կամ մինուս”»-ի մասին 

What Is Wheel Offset — And Why Everyone Talks About Negative offset

Եթե երբևէ անիվ եք ընտրել մեքենայի համար, հաստատ տեսել եք նման նշումներ՝ ET 0, ET +20, կամ ET -38։ Շատերը պարզապես լսել են, որ «Մինուսավոյ կամ Մինուս »-ը լավ բան է, բայց իրականում չգիտեն՝ ինչ է դա։ Եկեք բացատրենք ամեն ինչ պարզ ձևով։

Ի՞նչ է նշանակում “ET”

ET նշանակում է Einpresstiefe, գերմանական բառ, որը թարգմանաբար նշանակում է offset՝ «տեղաշարժ»։ ET արժեքը չափվում է միլիմետրերով (mm) և ցույց է տալիս, թե անիվը որքան խորն է նստած թափքի տակ։ Ավելի պարզ ասած՝ դա այն հեռավորությունն է անիվի կենտրոնական գծի և հանգույցի ամրացման հարթության միջև։

Ինչ է ցույց տալիս “ET” արժեքը

ET-ն կարող է լինել զրո, դրական կամ բացասական, և դա է որոշում՝ անիվը ինչպես է նստում մեքենայի թափքի նկատմամբ։

  • ET 0 (Զրոյական տեղաշարժ) Ամրացման հարթությունը գտնվում է ճիշտ անիվի կենտրոնում։ Արդյունքում անիվը հավասար չափով դուրս և ներս է գտնվում — իդեալական հավասարակշռված դիրք։
  • ET + (Դրական տեղաշարժ) Ամրացման հարթությունը մոտ է անիվի արտաքին կողմին, և անիվը ավելի շատ ներս է մտնում թափքի տակ։
  • ET - (Բացասական տեղաշարժ) Ամրացման հարթությունը տեղափոխված է դեպի անիվի ներսի կողմը՝ դեպի արգելակները։ Արդյունքում անիվը ավելի դուրս է գալիս թափքից, ստանալով խոր, լայն և ագրեսիվ տեսք։ Այս տարբերակը շատ տարածված է offroad մեքենաների մոտ։

Երբ անիվը ունի բացասական տեղաշարժ, այն դուրս է գալիս թափքից՝ ստեղծելով լայն և հզոր տեսք։ Հենց այդ պատճառով է, որ այն այդքան տարածված է offroad մեքենաների մոտ։

Առավելություններ՝
✅ Ավելի լայն ընթացքագիծ (անիվների միջև հեռավորություն / Կալեյա) և կայունություն
✅ Ագրեսիվ ու սիրուն տեսք։
✅ Հնարավորություն՝ տեղավորելու ավելի մեծ և լայն անվադողեր։

Թերություններ՝
⚠️ Ծանրաբեռնվածություն կախոցքի և առանցքների վրա։
⚠️ Եթե չափազանց դուրս է գալիս՝ կարող է շփվել թափքի կամ փեղկերի հետ։
⚠️ Ավելի շատ ցեխ, քար և փոշի՝ մեքենայի կողքերին։

Ինչպես է ET-ն ազդում մեքենայի վրա

ET-ի փոփոխությունը իրականում ազդում է մեքենայի կայունության և անվտանգության վրա։

  • Համատեղելիություն և հեռավորություն․
    Ճիշտ ET-ն ապահովում է, որ անիվները չշփվեն կախոցքի կամ թափքի հետ։ Եթե ET-ն շատ դրական է → անիվը կարող է շփվել կախոցքի մասերի հետ։ Եթե շատ բացասական է → կարող է շփվել թափքի կամ փեղկերի հետ։
  • Ընթացքագիծ (անիվների միջև հեռավորություն / Կալեյա)
    Ավելի բացասական ET-ն մեծացնում է ընթացքագիծը, այսինքն՝ անիվները կանգնում են ավելի լայն։ Սա կարող է տալ կայունություն, բայց եթե չափազանց է, կարող է փոխել ղեկի անկյունները։
  • Անվտանգություն և կանոնակարգեր
    Արտադրողի նշած ET ցուցանիշին մոտ լինելը ամենաանվտանգն է։ Մասնագետները խորհուրդ են տալիս այն չփոխել ավելի քան 5–10 մմ-ով։ Եթե չափից շատ փոխվի, դա կարող է վնասել կախոցքը, արագ մաշեցնել անիվները, իսկ որոշ երկրներում նույնիսկ խնդիր առաջացնել մեքենայի երաշխիքի հետ։

Իսկ ի՞նչ են Wheel Spacers-ը “պռաստավկա”

Եթե արդեն ունեք սկավառակներ, բայց ուզում եք անիվները մի քիչ դուրս բերել՝ կարող եք օգտագործել spacers (սփեյսերներ)։ Դրանք մետաղական միջադիրներ են, որոնք դրվում են անիվի և հանգույցի միջև՝ անիվը մի քանի միլիմետրով դեպի դուրս բերելու համար։ Հաճախ օգտագործվում են՝ 10mm, 20mm, 30mm, 50mm։ Դրանք փաստացի նվազեցնում են offset-ը, այսինքն՝ անիվը դառնում է ավելի դուրս եկած։

Օրինակ՝

  • ET +20 սկավառակ + 20mm spacer = մոտ ET 0
  • ET +20 սկավառակ + 30mm spacer = մոտ ET -10

Բայց հիշեք՝ պետք է օգտագործել միայն որակյալ, կենտրոնավորված (hub-centric) սփեյսերներ՝ ճիշտ պտուտակների երկարությամբ։

Եզրափակում / Ամփոփում

Offset-ը ցույց է տալիս, թե անիվը որքանով է ներս մտնում կամ դուրս գալիս թափքի նկատմամբ։

  • Դրական ET → Անիվը ներս է քաշված։
  • ET 0 → Անիվը ճիշտ կենտրոնում է։
  • Բացասական ET → Անիվը դուրս է գալիս՝ լայն ու հզոր տեսքով։

Կարճ ասած - Մինուսավոյ կամ Մինուս -ը ինքնին լավ կամ վատ չէ — ուղղակի այլ ձև է։

Ճիշտ ընտրության դեպքում՝ տալիս է հիանալի տեսք և կայունոիթյուն, բայց միշտ պետք է հաշվի առնել մեքենայի կառուցվածքը և արտադրողի սահմանները։

What Is Wheel Offset — And Why Everyone Talks About Negative offset ”-ը ունի 3 մեկնաբանություն

  1. Սմբատ Պետրոսյանմեկնաբանությունը՝

    Շատ լավ ինֆո է

  2. Arsen Hayrapetyanմեկնաբանությունը՝

    👍👍👍👍👍👍👍👍

  3. Anun Azganunմեկնաբանությունը՝

    Meka en mardik chen kardalu … iranq “kardal” chgiten 🙂

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով