Այցելելով offroadzone.am կայք (այսուհետ՝ «Կայք») և կատարելով գնումներ, Դուք ավտոմատ կերպով տալիս եք Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար։
«Անձնական տվյալներ» ասելով, մենք նկատի ունենք Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, օրինակ՝ անուն, ազգանուն, հասցե, էլ. հասցե, հեռախոսահամար և այլ տվյալներ (այսուհետ՝ «Տվյալներ»):
Սույն Գաղտնիության քաղաքականության համատեքստում «մենք», «մեզ», «մեր» դերանունները վերաբերում են Կայքին (մեր մասին առավել մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել «Մեր մասին» բաժին), իսկ «Դուք», «Ձեզ», «Ձեր» դերանունները վերաբերում են ցանկացած անձի, որն այցելել է Կայք կամ օգտվում է մեր ծառայություններից։
-
Հավաքագրվող Տվյալները
Մենք կարող ենք հավաքագրել հետևյալ տեղեկությունները.
- Կոնտակտային տվյալներ – անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար, էլ. հասցե
- Գնումների մասին տվյալներ – գնվող ապրանքներ, վճարման մեթոդներ
- Տեխնիկական տվյալներ – սարքի տեսակը, բրաուզեր, օպերացիոն համակարգ
- Քուքիներ և թրեքինգ տեխնոլոգիաներ – կայքի օգտագործման վերլուծության համար
-
Տվյալների Օգտագործում
Հավաքագրված տվյալները երբեք չեն վաճառվում կամ տրամադրվում երրորդ կողմերի մարքեթինգային նպատակներով։ Դրանք օգտագործվում են միայն՝
- Պատվերների մշակման և առաքման նպատակով,
- Օգտատերերին աջակցություն տրամադրելու համար,
- Կայքի ֆունկցիոնալությունը բարելավելու համար,
- Օրենքի պահանջներին համապատասխանելու համար։
-
Տվյալների Պահպանման Ժամկետներ
Ձեր անձնական տվյալները պահվում են հետևյալ կերպ՝
- Օգտատերերի հաշվի տվյալները՝ հաշվի ակտիվ լինելու ողջ ընթացքում,
- Գնումների պատմությունը՝ 5 տարի (հարկային ու հաշվապահական պահանջներին համապատասխանելու համար),
- Մարկետինգային նպատակների համար պահվող տվյալները՝ 2 տարի կամ մինչև օգտատերը հրաժարվի։
-
Տվյալների Ապահովություն
Մենք կիրառում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ Ձեր տվյալների պաշտպանությունն ապահովելու համար, այդ թվում՝
- SSL կոդավորում՝ վճարային և անձնական տվյալների պաշտպանված փոխանցման համար
- Մուտքի վերահսկում՝ սահմանափակ հասանելիություն անձնական տվյալներին
- Կանոնավոր ստուգումներ՝ անվտանգության հնարավոր խոցելիությունների հայտնաբերման համար
-
Տվյալների Կիսում Երրորդ Կողմերի Հետ
Մենք չենք վաճառում կամ տրամադրում Ձեր տվյալները երրորդ կողմերին, բացառությամբ՝
- Առաքման ծառայություններ – որպեսզի պատվերը տեղ հասնի ճիշտ հասցեով
- Վճարային համակարգեր – վճարումների անվտանգ մշակման համար
- Իրավապահ մարմիններ – օրենքով սահմանված պահանջների դեպքում
Բոլոր երրորդ կողմերը պարտավորվում են պաշտպանել Ձեր տվյալները և չեն կարող դրանք օգտագործել այլ նպատակների համար։
-
Օգտատերերի Իրավունքներ
Դուք իրավունք ունեք՝
- Ստանալ Ձեր անձնական տվյալների պատճենը,
- Խմբագրել կամ հեռացնել Ձեր տվյալները (մեր կայքի կարգավորումների կամ մեր հաճախորդների սպասարկման միջոցով),
- Հրաժարվել շուկայավարման նամակներից՝ օգտագործելով յուրաքանչյուր նամակի մեջ առկա 'unsubscribe' հղումը,
- Պահանջել, որ Ձեր տվյալները չմշակվեն որոշակի նպատակներով, բացառությամբ օրենսդրությամբ պահանջվող դեպքերի
-
Քուքիների (Cookies) Օգտագործում
Մեր կայքը օգտագործում է քուքիներ՝ օգտատերերի փորձն օպտիմալացնելու համար։ Մենք օգտագործում ենք՝
- Ֆունկցիոնալ քուքիներ՝ կայքի ճիշտ աշխատելու համար,
- Վերլուծական քուքիներ՝ օգտատերերի վարքագիծը հասկանալու և կայքի բարելավման նպատակով,
- Մարքեթինգային քուքիներ (միայն ձեր համաձայնությամբ)՝ ավելի համապատասխան գովազդներ տրամադրելու համար։
-
Քաղաքականության Փոփոխություններ
Մենք իրավասու ենք, օրենքով թույլատրելի, փոփոխություններ կատարել այս էջում և վերոհիշյալ կետերում, որի փոփոխությունների մասին կտեղեկացնենք Կայքում: